Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ինտելեկտը եվ միկրոտարրերը

Ինտելեկտը եվ միկրոտարրերը

Մասնագետները կարևորում են մեկ տարեկանից մեծ երեխաների հավասարակշռված սննդակարգը, քանի որ այդ տարիքում է ձևավորվում նրանց սննդի ռեժիմը: Հաճախ երեխան անհրաժեշտ քանակությամբ օգտակար սնունդ չի ստանում, մինչդեռ միկրոտարրերով հարուստ սնունդը նպաստում է օրգանիզմի բնականոն զարգացմանը, առողջության պահպանմանը, կարգավորում նյութափոխանակությունը: Երեք կարևոր միկրոտարրեր` յոդը, երկաթը և ցինկը ապահովում են երեխայի ուղեղի բնականոն աշխատանքը, որոնց պակասը հիշողության, ուշադրության թուլացման ու դանդաղ մտածելու պատճառ կարող են դառնալ:

 

Յոդը կարևոր նշանակություն ունի վահանագեղձի աշխատանքը կարգավորելու գործում: Յոդով հարուստ են ծովամթերքը, ձուն, լոբին, հնդկաձավարը, տավարի և հավի միսը, խաղողը, խուրման, ընկույզը և այլն: Ուտելիք պատրաստելիս աշխատեք օգտագործել յոդացված աղ, որը պետք է պահել փակ տարայում, որպեսզի յոդը չցնդի:

 

Ժամանակին յոդի պակասի պատճառով Շվեյցարիան ապրելու համար անբարենպաստ երկիր էր համարվում: Իր բանակի հետ այդ երկրով անցնող Նապոլեոնը նկատել էր, որ այնտեղ շատ են ցածրահասակ և մտավոր հետամնաց մարդիկ:

 

Ժամանակակից շվեյցարացիներն անգամ չգիտեն, որ իրենց հողն աղքատ է յոդով: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ այնտեղ հատուկ տեխնոլոգիաներով աղը յոդացվում է, որն օգտագործվում է նույնիսկ կենդանիների սննդի մեջ:

 

Երկաթն օրգանիզմին ամենաանհրաժեշտ միկրոտարրերից է: Այն արյան կարմիր գնդիկների բաղկացուցիչ մաս է: Արագ աճի շրջանում մեծանում է արյան կարմիր գնդիկների նկատմամբ օրգանիզմի պահանջը. երեխայի օրգանիզմին 5 անգամ ավելի շատ երկաթ է անհրաժեշտ, քան մեծերի: Կարմիր գնդիկները թթվածինը թոքերից տեղափոխում են ուղեղ և մարմնի այլ հատվածներ: Երկաթի անբավարար քանակության պատճառով երեխան լինում է գունատ, ամեն ինչի նկատմամբ անտարբեր, վերջույթներն անզգայանում են, նա կորցնում է համ և հոտ զգալու ունակությունը, քանի որ ուղեղն անընդհատ թթվածնի պակաս է զգում: Երկաթի պակասն օրգանիզմում արտահայտվում է հատկապես ճգնաժամային տարիքում, երբ երեխան հաճախում է մանկապարտեզ, ընդունվում դպրոց, դառնում դեռահաս: Չնայած ամենօրյա սննդում երկաթ պարունակող մթերքը քիչ չէ, սակայն այն դժվար է յուրացվում, ուստի ցանկալի է միաժամանակ օգտագործել նաև C վիտամին պարունակող սննդամթերք:

 

Երկաթով հարուստ են տավարի և հավի լյարդը, խոզի անյուղ միսը, կանաչ լոբին, ծիրանի չիրը, նուշը, ածիկը, սալորը, խնձորը և այլն:

 

Սննդակարգում շատ կարևոր է նաև բավարար քանակությամբ ցինկի առկայությունը: Օրգանիզմում ցինկի անբավարարության պատճառով կարող են առաջանալ մազերի և եղունգների փխրունություն, մազաթափություն, եղունգների վրա սպիտակ կետիկներ, վատանում է ախորժակը, երեկոյան ժամերին` նաև տեսողությունը: Ցինկի անբավարարության դեպքում մարդ շուտ է հոգնում, մրսում և հիվանդանում, նրա վերքերն ուշ են ապաքինվում, հաճախակի ստոմատիտներ են առաջանում և այլն:

 

Եթե նկատում եք, որ երեխայի տեսողությունը վատացել է, անմիջապես դիմեք բժշկի: Արյան հետազոտության արդյունքներով կպարզվի, արդյո՞ք օրգանիզմում ցինկի պակաս կա: Խորհուրդ է տրվում օգտագործել ցինկով հարուստ սնունդ. տավարի լեզու և միս, հնդկահավի միս, դդմի կորիզներ, արևածաղկի սերմեր, գետնանուշ, քունջութ, սպանախ, ոսպ, ընկույզ և այլն:

 

Հիշե´ք` երեխայի մտավոր կարողությունների պատշաճ մակարդակն ապահովելու համար անհրաժեշտ է հետևել նրա ճիշտ սննդակարգին:

 

Հեղինակ. Ռուզան Դոխիկյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ